HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Սաֆարյանը գոհ է Արմեն Հարությունյանի աշխատանքից

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն այսօր Հայացք ակումբում չի բացառել, որ եթե Հայաստանին զրկեն ձայնի իրավունքից, հնարավոր են նաեւ ներքաղաքական փոփոխություններ: Սակայն այն հարցին, թե հավանական համարում է, որ Ազգային ժողովում Տիգրան Թորոսյանի, Դավիթ Հարությունյանի մասնակցությամբ նոր ընդդիմադիր պատգամավորական խումբ ձեւավորվի , Ս. Սաֆարյանը բացասական պատասխան տվեց, քանի որ իր համար գոնե անհավանական է այն, որ Դավիթ Հարությունյանը դուրս կգա ՀՀԿ խմբակցությունից:

Ըստ բանախոսի` նախկին իշխանավորները չեն կարող դառնալ ընդդիմադիր: Նա գտնում է, որ իշխանության հրեշավոր դեմքը տեսածները, այլեւս չեն համարձակվի լինել իշխանության դեմ` ընդդիմություն: Ս. Սաֆարյանը անդրադարձավ նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի գործունեությանը եւ հակառակ ՀԱԿ-ի բացասական գնահատականներին, նրա գործունեությունը բավարար, նույնիսկ լավ գնահատեց: Իսկ դրական գնահատականի պատճառը Ա. Հարությունյանի կատարած աշխատանքներն են 2008 թ ընթացքում. «Պարզապես նրան ծանր ժամանակներ բաժին հասան» ։ Ըստ բանախոսի` Հայաստանին ԵԽԽՎ-ում ձայնից զրկելու միակ մեղավորը Սերժ Սարգսյանն է. «Դա նրա նախագահ դառնալու գինն էր»:Ս. Սաֆարյանը խորհուրդ է տալիս ճիշտ գնահատել իրավիճակը, որպեսզի Սերժ Սարգսյանը չդառնա հայ ժողովրդի պատմության առաջին նախագահը, որի օրոք ԵԽԽՎ-ում Հայաստանին զրկեցին ձայնի իրավունքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter