HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուսումնասիրություն առողջապահության ոլորտում

ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայությունն անցած տարի փորձնական հետազոտություն էր կատարել առողջապահության բանագավառում: Մեկ ամսվա ընթացքում հետազոտված 1826 մարդուց 68, 4 տոկոսը առողջական վիճակը գնահատել է լավ եւ շատ լավ, 24,2 տոկոսը ոչ շատ լավ եւ 7,4 տոկոսը վատ եւ շատ վատ: Սեպտեմբերին բժշկական խորհրդատվության կամ բուժման համար դիմել է հարցվածների 29,7 տոկոսը, 70,3 տոկոսը բժշկի չի դիմել:

Հետազոտությունների տվյալներով, բուժհաստատություն դիմածների 23 տոկոսը բավարարված է ստացած բժշկական խորհրդատվությունից, 46 տոկոսը մասնակիորեն, իսկ բավարարված չէ մոտ 11 տոկոսը: Բավարարված չլինելու պատճառը 35.6 տոկոսի համար անմատչելիությունն է: 18,6 տոկոսը դժգոհ է բուժսպասարկման որակից, 17 տոկոսը` համապատասխան սարքավորումների բացակայությունից, 11.9 տոկոսը` բուժաշխատողների ցածր որակավորումից, 10,2 տոկոսը շենքային պայմաններից, 3.4 բուժաշխատողների կոպիտ վերաբերմունքից: Սրանք Ղարաբաղում բուժսպասարկման ոլորտում առկա երեւույթները ներկայացնող տվյալներ են, որոնց մասին տարիներ շարունակ խոսվել է, սակայն այսօր վիճակն այդքան էլ բավարար չէ, ինչը խոստովանում են նաեւ երկրի իշխանությունները: Օրինակ բուժաշխատողների ցածր որակավորումից Ղարաբաղում շատերն են բողոքում, ինչը երկրից դուրս բուժում ստանալու պատճառ է դառնում: Այս ուղղությամբ 2008-ի ընթացքում, առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանի հավաստմամբ, քայլեր են ձեռնարկվել: Ինչպես գրում է «Ազատ Արցախ» թերթը, տարեվերջին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նախարարը տեղեկացրել է, որ տարվա ընթացքում Մոսկվա են ուղեգրվել 8 մասնագետներª վերապատրաստման դասընթացներ անցնելու նպատակով£ Նույն նպատակով ԼՂՀ ԱՆ կողմից պետպատվերի շրջանակներում ՀՀ ազգային ինստիտուտ են ուղեգրվել թվով 18 մասնագետներ: Տեղում կազմակերպվել է «Բժշկության ժամանակակից հարցեր» մասնագիտությամբ բժիշկների վերապատրաստման դասընթացներ, որոնք անց են կացվել ՀՀ ազգային ինստիտուտի գիտական աստիճան ունեցող մասնագետների կողմից: Դասընթացներին մասնակցել են ԼՂՀ առողջապահության համակարգի 45 բժիշկ-մասնագետներ£

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter