Ռուսական գազը Ուկրաինայի տարածքով Եվրոպա արտահանելու փաստաթուղթը կստորագրվի՞այսօր
Միջազգային մեխանիզմներով ռուսական գազը Ուկրաինայի տարածքով Եվրոպա արտահանելու փաստաթուղթը կստորագրվի այսօրվա ընթացքում, որից հետո գազամատակարարումը կշարունակվի: Այս մասին հայտարարել է ռուսական «Գազպրոմ» ընկերության տնօերն Ալեքսեյ Միլլերը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք հույս ունենք, որ այսօր կստորագրվի համաձայնագիր, որով կստեղծվի միջազգային անկախ մեխանիզմ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տրանզիտն ապահովելու համար, և դրանից անմիջապես հետո կվերսկսվի գազամատակարարումը»,- ասել է Ալ. Միլլերը: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործալակությունը: Հիշեցնենք, որ 2009 թվականի հունվարի 1-ից ռուսական «Գազպրոմ» ընկերությունը դադարեցրել է գազի մատակարարումը Ուկրաինա: Դրանից հետո, Ուկրաինան չորեքշաբթի օրը փակել է բոլոր 4 գազամուղերը, որոնցով գազը հասնում է եվրոպական երկրներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել