4000 դրամով` գայլերի ոչնչացում
Կապանի տարածաշրջանի Շիկահող գյուղի համայնքի ղեկավար եղամ Ղազարյանը հունվարի 9-ին դիմել է Սյունիքի մարզպետարան` օգնելու պայքարել գայլերի դեմ: Ինչպես Հետքի թղթակցին հեռախոսով տեղեկացրեց գյուղապետը, 3-4 օր է, որ գայլերը անհանգստացնում են բնակիչներին:
«Ցերեկները չեն համարձակվում մոտենալ գյուղին, երեկոյան կողմ են հարձակավում: Արդեն 2 գլուխ ոչխար են հոշոտել ու պետք է միջոցներ ձեռնարկվի»,-ասաց . Ղազարյանը: ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության Սյյունիքի տարածքային կառույցի պետ Լևոն Պետրոսյանն էլ առաջարկել է գյուղապետին, տեսչության հաշվեհամարինն վճարել 4000 դրամ, որպեսզի գյուղի որսորդներին թույլատրվի ոչնչացնել սոված գայլերին: Հիշեցնենք, որ հունվարի 6-ին էլ Կապանի Լեռնագործների փողոցի 3-րդ նրբանցքի 24-րդ տան հավանոցն էր ներխուժել վայրի մի կատու, որին տանտերը սպանել էր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել