HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգությունը» վերանայելու է խորհրդարանում խմբակցության գործունեության հարցը

«Ժառանգություն» կուսակցությունը անցած տարվա ամռանը հրավիրված համագումարի ժամանակ որոշում էր ընդունել վերանայելու խորհրդարանում խմբակցության գործունեության հարցը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը Հայացք ակումբում ասել է, թե հունվարի վերջին «Ժառանգություն» կուսակցությունը նորից վերանայելու է խորհրդարանում խմբակցության գործունեության հարցը։ Վերջնական որոշումը կայացնելու համար կծավալվի քննարկում տարածքային ստորաբաժանումների կարծիքները լսելու համար: Ս.Սաֆարյանը տեղեկացրեց, որ կուսակցության ներսում երկու կարծիք կա` շարունակել աշխատանքները ԱԺ-ում, քանի որ այլընտրանք չկա, եւ չմասնակցել ԱԺ-ի աշխատանքներին , ընդ որում հնարավոր է չմասնակցելը դրսեւորվի մանդատներից հրաժարվելու տեսքով:

«Ժառանգության» այսպիսի մտադրությունը, ինչպես տեղեկացրեց Ս. Սաֆարյանը, պայմանավորված է նրանով, որ ԵԽԽՎ բանաձևերում ամրագրված պահանջները, թե իշխանությունները պետք է երկխոսություն սկսեն ոչ միայն արտախորհրդարանական, այլև խորհրդարանական ընդդիմության հետ, իրականություն չեն դարձել, ավելին`իշխանություններն ընդդիմությանը լիազորություններ չտվեցին, որպեսզի իրենք ազդեցություն ունենան խորհրդարանի աշխատանքներում: Ս. Սաֆարյանն ասում է, որ ընդդիմության պատգամավորը կարող է օրենքի նախագծի վրա ամիսներով աշխատել, իսկ խորհրդարանականները մեկ օրում մերժեն օրինագծի քննարկումը, այս պարագայում օրենք գրելու ցանկությունը բացակայում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter