HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տնտեսական ճգնաժամը հասավ «Dell»-ին

Համակարգիչներ արտադրող ամերիկյան «Dell Inc.» ընկերությունը կրճատելու է Իռլանդիայի իր 1 900 աշխատողներին: Գործընթացը սկսվելու է այս տարվա ապրիլին եւ ամբողջովին ավարտվելու է մինչեւ 2010 թվականը:

Ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ այս միջոցառումները պայմանավորված են ընկերության որոշմամբ, ըստ որի՝ արտադրական հզորությունները Իռլանդիայից տեղափոխվում են Լեհաստան: Դա անհրաժեշտ է ծախսերի կրճատման եւ արտադրության մեծացման համար: Տնտեսական ճգնաժամի հետեւանքով նվազել է ընկերության արտադրանքի պահանջարկը: 2008թ.-ի ինը ամիսների ընթացքում ընկերության մաքուր շահույթը նվազել է 6 տոկոսով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter