Գերմանիայի՝ մեծությամբ երկրորդ բանկը ստացավ 10 մլրդ եվրո
Գերմանական Commerzbank AG-ին Գերմանիայի կառավարությունը հատկացրել է 10 մլրդ եվրո: Այդ մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Փոխարենը կառավարությունը ստանալու է բանկի բաժնետոմսերի 25 տոկուս գումարած 1 բաժնեմասը:
Commerzbank-ից հաղորդել են, որ սա համարվում է երկրի ֆինանսական սեկտորին աջակցելու կառավարության ծրագրի մասը եւ նպաստելու է համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում բանկի հուսալիոությունը պահպանելուն: Commerzbank-ը իր ակտիվների մեծությամբ երկրորդն է Գերմանիայում: Ընկերության ակտիվները կազմում են մոտ 400 մլրդ եվրո: Բանկի հիմնական ուղղություններից մեկը Կենտրոնական եւ Արեելյան Եվրոպայում ֆինանսական ծառայությոնների մատուցումն է: Բանկը գործունեություն է ծավալել նաեւ Ռուսաստանում իր դուստր բանկով, որը կոչվում է «Կոմերցբանկ (Եվրասիա)»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել