HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Յոթի գործը» հետաձգեց մինչև հունվարի 13-ը

30 րոպե ընդմիջված «Յոթի գործ»-ով դատավարությունը վերսկսվեց մոտ մեկ ժամ անց: Դատավոր Մնացական Մարտիրոսյանին մեղադրյալները դիմավորեցին ֆիդայիների մասին երգով: Դատավորին հազիվ հաջողվեց լռեցնել նրանց և կարդալ դատարանի որոշումը:

«2009թ. Հունվարի 9-ին դատական նիստը սկսելիս` ամբաստանյալներ Ալեքսանդր Արզումանյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը եւ առաջին դատական նիստին Շանթ Հարությունյանը ոտքի չկանգնեցին դատական նիստը նախագահողի ներս մտնելու ժամանակ: Նախագահողի խոսելու ընթացքում խոսելը չդադարեցնելու, վիրավորական արտահայտություններ անելու մասին կարգադրություններով անհարգալից վերաբերմունք դրսևորեցին դատարանի նկատմամբ, խոչընդոտեցին դատավարության ընթացքին, իսկ Հակոբ Հակոբյանը վիրավորական արտահայտություններ հնչեցրեց ԱԺ պատգամավորների հասցեին` կոչելով նրանց «ավազակներ» և այլն»: Ըստ այդմ, դատավորը կրկին սանկցիա կիրառեց և դատարանի դահլիճից հեռացրերց մեղադրյալներին, իսկ դատավարությունը հետաձգեց մինչև հունվարի 13-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter