Ավտովթար` մահվան ելքով
Երեկ` ժամը 19:00-ի սահմաններում, Երեւանի Դավթաշենի կամրջին, դեռեւս չպարզված հանգամանքներում, իրար են բախվել «Վազ-2108» մակնիշի ավտոմեքենան եւ «Գազել» մակնիշի թիվ 115 երթուղային տաքսին: Դեպքի վայր ժամանած փրկարարները «Վազ-2108» ավտոմեքենայից դուրս են բերել 25-30 տարեկան վարորդ` Գոռ Մագումյանի եւ ուղեւոր` Լիլիթ Խաչատրյանի դիերը: «Երթուղային տաքսու ուղեւորներից վնասվածք ստացածները տեղում ստացել են առաջին բուժօգնություն»,- տեղեկացնում է Հայաստանի փրկարար ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել