HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«7-ի գործի» դատավարությունն ընդմիջվել է

Այսօր Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «7-ի գործը»: Մեղադրյալնների հարազատները հավաքվել են դատարանի մոտ, սակայն ներս չեն մտել` հետևելով երեկ մեղադրյալների տարածած հայտարարությանը: Հիշեցնենք, որ երեկ «7-ի գործով» մեղադրյալներ Ալեքսանդր Արզումանյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը եւ Շանթ Հարությունյանը կոչ էին արել իրենց հարազատներին, համախոհներին լինել դատարանի շենքի մոտ, սակայն չմտնել դահլիճ «քանի դեռ վարչախումբը կշարունակի սափրագլուխների խմբեր ու իշխանական կուսակցություններին իջեցված քվոտաներով ու ցուցակներով սադրիչներ ուղարկել դատարան»: Մեր թղթակցի փոխանցմամբ դատարանի դալիճի ազատ աթոռները զբաղեցրել են միայն ոստիկաններ և ինչ-որ կուսակցության անդամներ:

Երբ դատավորը մտել է նիստերի դալիճ, մեղադրյալները կրկին հրաժարվել են ոտքի կանգնել: Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը պարզաբանել է, որ դրանով իրենք ցույց են տալիս իրենց վերաբերմունքըւ դատարանի նկատմամբ է, որը առանց հաստատելու դատավարական կարգը, անցնում է սանկցիաների կիրառման: Նախկին արտգործնախարարը նաև հարց է ուղղել, թե ինչու լրագրողներին չի թույլատրվում մասնակցել դատին դալիճից, քանի որ եղել է դատական նիստերի դահլիճում նրանց ներկայության թույատվության մասին որոշում, իսկ արգելման մասին չի եղել և ինչու չի ապահովում մեղադրյալնների հարազատների ներկայությունը նիստերի դահլիճում: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը ասել է, որ լրագրողների համար երկրորդ հարկում բավականին հարմարավետ պայմաններ են ստեղծվել հեռուստացույցով նիստին հետևելու համար, իսկ ինչ վերաբերում է հարազատների մասնակցությանը, ապա դատական նիստը ընթանում է դռնբաց և ցանկացածը կարող մասնակցել, իսկ եթե հարազատները չեն մասնակցում, ապա դա անում են սեփական ցանկությամբ: Դրանից հետո նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն է ինչ-որ խոսքեր է հնչեցրել` հավանաբար վիրավորական դատավորի հասցեին, որը լրագրողները չեն կարողացել ընկալել վատ լսելիության պատճառով: Դատավորը նիստը ընմիջել է 30 րոպեով: Ի դեպ երբ նիստին մասնակցած Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին լրագրողները հարց են հղել, թե ինչու չի ապահովում իրենց մասնակցությունը նիստերի դահլիճում, քանի որ վերևից հետևելիս իրենք լավ չեն լսում ոչ դատավորի, ոչ մեղադրյալնների խոսքը, Ա.Հարությունյանը նույն պատասխանն է տվել, ինչ դատավորը, որ իրենց համար ստեղծված է հարմարավետ պայմաններ վերևում, իսկ Հակոբ Հակոբյանի խոսքերը իրենք էլ դահլիճում չեն լսել, քանի խնդիր է եղել բարձրախոսի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter