Բենզալցակայանը` դարձյալ թիրախ
Հունվարի 4-ին` ժամը 03.30-ին, Արշակունյաց պողոտայի թիվ 28 շենքի մոտ գտնվող «CPS» բենզալցակայանի դիմաց կանգնել է առանց պետհամարանիշի «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը մնացել է ավտոմեքենայում, իսկ երկու ուղեւորները` դեմքերը շապիկով փակած, դանակի ու ատրճանակի սպառնալիքով բենզալցակայանի աշխատակից Համլետ Մ.-ից հափշտակել են 50.000 դրամ եւ հեռացել: «Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո գրասնյակը:
Հիշեցնենք, որ 20 օր առաջ ավազակային հարձակում էր գրանցվել նաեւ Շամպայն գինիների գործարանի դիմաց գտնվող «Միկա» եւ Նոր Նորքի համայքում գործող «Ֆլեշ» բենզալցակայանների նկատմամբ: Առաջինի դեպքում հափշտակվել էր 93 հազար, երկրորդի` 104 հազար դրամ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել