Հարվածել է ոստիկանության տեսուչին
Հունվարի 6-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանության տեսուչի հետ վիճաբանում է մի վարորդ: Մեկնած օպերատիվ խումբը Մամիկոնյանց - Գրիբոյեդովի փողոցների խաչմերուկից բերման է ենթարկել 57-ամյա Յուրիկ Ս.-ին` իր «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայով:
«Պարզվել է, որ Յուրիկ Ս.-ն հիշյալ փողոցների խաչմերուկում չի ենթարկվել ՃՈ տեսուչների օրինական պահանջներին, ապա բռունցքով հարվածել է նրանցից մեկի դեմքին, պոկել կրծքանշանը եւ ահաբեկել, որ համակարգից կհեռացնի»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել