Որդին ծեծելով սպանել է մորը
Ոստիկանության Գուգարքի բաժնում երեկ` ժամը 11-40-ին, 56-ամյա Սվետլանա Ղ.-ից ահազանգ է ստացվել, որ եղբայրը` նախկինում դատված 51-ամյա Գուրգեն Պ.-ն, սպանել է մորը` 82 տարեկան Պայծառ Պողոսյանին: «Արտաքին զննությամբ դիակի գլխի, դեմքի եւ մարմնի տարբեր մասերում հայտնաբերվել են բութ, կոշտ առարկայով պատճառված վնասվածքների հետքեր: Դեպքի վայրում Գուրգեն Պ.-ն հայտնել է, որ մայրը նշված վնասվածքներն ստացել է տանը վայր ընկնելու հետեւանքով»,- փոխանցում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Սակայն պարզվել է, որ հունվարի 6-ին` ժամը 22.00-ի սահմաններում, տանը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Գուրգեն Պ.-ն հարբած վիճակում ձեռքերով, ոտքերով եւ խոհանոցային թավայով հարվածներ է հասցրել մոր դեմքին, գլխին եւ մարմնի տարբեր մասերին, ինչի հետեւանքով վերջինս մահացել է: «Այնուհետեւ, հանցագործությունը թաքցնելու նպատակով Գուրգեն Պ.-ն մաքրել է հետքերը եւ այրել մոր հագուստների մի մասը: Գուրգեն Պ.-ն տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Նա ձերբակալված է, կատարվում է նախաքննություն»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել