Տոնական օրերին շփման գծում հարաբերական անդորր էր
Այսօր Ղարաբաղում այս տարվա առաջին աշխատանքային օրն է` տոնական ընդմիջումից հետո: Ընդմիջում, որը թերեւս չեն զգացել սահմանում կանգնած զինվորները: Նրանց Ամանորը եւ Սուրբ Ծնունդը շնորհավորելու նպատակով դեկտեմբերի 31-ին առաջնային գիծ է այցելել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` վարչապետի եւ պաշտպանության նախարարի ուղեկցությամբ: Իսկ ինչպիսինն էր վիճակն այդ օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ԼՂՀ պաշտպանության նախարարի մամուլի ծառայության պետ Սենոր Հասրաթյանից: Նրա հավաստմամբ շփման գծում վիճակը հարաբերական հանգիստ է եղել: «Ճիշտ է կրակոցներ եղել են գիշերները, բայց վիճակը հարաբերական հանդարտ էր»,-ավելացրել է Սենոր Հասրաթյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել