HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահվան ելքով պատահար

Հունվարի 5-ին` ժամը 17.00-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 13-րդ կիլոմետրում, դեռեւս չպարզված հանգամանքներում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին եւ ընկել ձորը: «Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը քաղաքացիների կողմից ավտոմեքենայից դուրս են բերվել 24-ամյա վարորդ Գագիկ Պողոսյանի դիակը եւ ավտոմեքենայի ուղեւորներ` 24-ամյա Հայրապետ Գրիգորյանը եւ 30-ամյա Գեորգի Ցականյանը: Վերջիններս, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Վանաձորի հիվանդանոց: Ըստ բժիշկների` նրանց վիճակը միջին ծանրության է»,- հաղորդում է փրկարար ծառայության մամլո գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter