HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաժարականի պահանջ՝ Մարդու իրավունքների պաշտպանին

Քաղբանտարկյալների հայտարարությունը

Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղբանտարկյալներս, վճռականորեն բողոքում ենք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի՝ վերջերս ծավալած, այդ պաշտոնին անհարիր գործողությունների ու վարքագծի դեմ:

Նա պարտավոր էր առաջինը համապատասխան գնահատական տալ Հայաստանում մոլեգնող քաղաքական վենդետային, ճանաչել ու դատապարտել վարչախմբի կողմից հազարավոր մարդկանց նկատմամբ քաղաքական հալածանքները, հարյուրից ավելի քաղաքական բանտարկյալների գոյության փաստը, արձագանքել շինծու մեղադրանքներով հարյուրի չափ քաղաքական դատավարություններին, մարդու տարրական իրավունքների եւ ազատությունների ամենօրյա հարյուրավոր խախտումներին եւ այլն: Եթե այդ բանը նա չի արել, ապա պարտավոր էր դա անել գեթ այն բանից հետո, երբ Հայաստանում տասնյակ քաղբանտարկյալների գոյության փաստը վերջապես վավերացվել է ԵԽԽՎ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի զեկույցներում, ապա նաեւ ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեի դեկտեմբերի 17-ի որոշումով: Մինչդեռ դրանից հետո, Ա. Հարությունյանը, հակառակ իր կոչման ու պաշտոնական պարտականությունների կատարման, բացահայտ լծվել է վարչախմբի պաշտպանության ու նրա ապօրինությունների պարտակման գործին:

Մասնավորապես, երբ նա հայտարարում է «7-ի գործով» դատավարությունը մոնիտորինգի ենթարկելու իր ծրագրի մասին, ընդամենը փորձ է անում բնական ու բնականոն համարել քաղբանտարկյալներ ճանաչված մարդկանց նկատմամբ արդեն իսկ հիմքում ապօրինի դատավարությունը, ժամանակ շահել վարչախմբի համար ու նրան մեկ անգամ եւս փրկել ԵԽԽՎ-ի սպասվող պատժամիջոցից: Դապապարտելի է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանցավոր վերաբերմունքը վերջերս կալանավայրերում քաղբանտարկյալների նկատմամբ ծավալված բռնությունների նկատմամբ: Փոխանակ պահանջելու անհապաղ քրեական գործեր հարուցել խայտառակ այդ փաստերով, նա ներգրավվում է ինչ-որ ծառայողական քննությունների մեջ: Նա նույնպիսի հանցավոր անտարբերություն է ցուցաբերում նաեւ այն դեպքում, երբ խոշտանգումների միջոցով քաղբանտարկյալներին ստիպում են ներման դիմումներ գրել ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի անունով, ինչով, ըստ էության, ընդունած կլինեն իրենց չգործած հանցանքը ու կորցրած կլինեն քաղբանտարկյալի կարգավիճակը:

Այսպիսով, Արմեն Հարությունյանը, ավազակապետական վարչախմբի համար վտանգավոր պահին ստանձնելով նրա փաստաբանի դերը, իր վրայից դեն է նետել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի քող-պատմուճանը ու ամբողջությամբ ներկայանում է ինչպես որ կա՝ որպես իշխանության դրածո, կամակատար մի խամաճիկ: Նրա միակ նպատակն այսօր Հայաստանում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների եւ քաղբանտարկյալների առկայության փաստերի կոծկումն է ու դրանով վարչախմբին սպասվող պատժամիջոցից զերծ պահելը: Ուստիեւ մենք Արմեն Հարությունյանին կոչ ենք անում հրաժարական տալ: Ուրիշ մեկը, թերեւս, կունենա տարրական պարկեշտություն ու նվազագույն տղամարդկություն՝ Մարդու իրավունքների պաշտպանի չափազանց կարեւոր ինստիտուտը չխայտառակելու համար: ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐª 1. Գագիկ Ջհանգիրյան 2. Սմբատ Այվազյան 3. Ալեքսանդր Արզումանյան 4. Միասնիկ Մալխասյան 5. Սասուն Միքայելյան 6. Շանթ Հարությունյան 7. Հակոբ Հակոբյան 8. Գրիգոր Ոսկերչյան 9. Սուրեն Սիրունյան 10. Մուշեղ Սաղաթելյան 11. Տիգրան Մկրտչյան 12. Լեւոն Խաչատրյան 13. Տրգրան Մելքոնյան 14. Գեւորգ Ղազարյան 15. Աշոտ Զաքարյան 16. Հովհաննես Հարությունյան 17. Քրիսատափոր Էլազյան 18. Վարդան Ղավալբաբունց 19. Հարություն Ղարիբյան 20. Մկրտիչ Սափեյան 21. Ժորա Սափեյան 22. Արմեն Սիրունյան 23. Վարդգես Գասպարի 24. Սամվել Կարապետյան 25. Սիմոն Ամիրխանյան 26. Արամ Բարեղամյան 27. Սոս Գեւորգյան 28. Արմեն Սարգսյան 29. Սարգիս Հացպանյան 30. Մկրտիչ Աբրահամյան 31. Արմենակ Աբրահամյան 32. Ռոման Մնացականյան 33. Նվեր Ստեփանյան 34. Արման Բաբաջանյան 35. Մարզպետունի Այվազյան 36. Պետրոս Մակեյան 37. Հարություն Ուռուտյան 38. Աշոտ Մանուկյան 39. Գեւորգ Մանուկյան 40. Դավիթ Աղայան 41. Տաթեւ Գասպարյան 42. Դավիթ Մաթեւոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter