Սուրեն Խաչատրյանը «Տարվա մարզպետ»
«ԴԵ ՖԱԿՏՈ » ամսագիրը 2008թվականի «Տարվա մարզպետ» կոչմանն արժանացրել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: «Ուսումնասիրելով կառավարության կողմից մարզերում վարվող քաղաքականությունը, ինպես նաեւ մարզպետների աշխատանքը` մենք հանգել ենք այն եզրահանգման, որ առավել կազմակերպված եւ համեմատաբար սոցիալապես ավելի նորմալ մակարդակ ապահովված է հենց Սյունիքի մարզում: Մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից ակտիվ քայլեր են արվում Հայաստանից դուրս համագործակցող կառույցներ որոնելու ուղղությամբ եւ նոր գֆինանսական միջոցների ներգրավում ապահովել մարզի զարգացման գործում: Մենք հաշվի ենք առել նաեւ այն հանգամանքը, որ 2008 թվականին Սյունիքի մարզում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն անցել են նորմալ, եւ առանց մարզպետարանի ակտիվ միջամտության: Ամփոփելով տարին` մենք տարվա մարզպետ ենք ճանաչել Սյունիքի մարզետ Սուրեն Խաչատրյանին»,-ասված է «ԴԵ ՖԱԿՏՈ»-ի խմբագրականում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել