HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղդամով անցնող ճանապարհները կվերանորոգվեն

Այն խոսակցությունները, թե Աղդամով անցնող ճանապարհները չեն վերանորոգվում տարածքների հանձնման տրամադրվածության պատճառով, դեկտեմբերի վերջին օրերին հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հերքել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Պատասխանելով Հետքի այն հարցին, թե երբ է նախատեսվում վերանորոգել Ստեփանակերտ-Աղդամ-Մարտունի ճանապարհահատվածը, վարչապետը շեշտել է, որ Ստեփանակերտ-Աղդամն արդեն վերանորոգված է եւ 2009-ին նախատեսվում է կապիտալ վերանորոգման աշխատանքներ իրականացնել Աղդամ-Մարտակերտ ճանապարհահատվածում, որը, նրա բնորոշմամբ, ավելի անմխիթար վիճակում է գտնվում: Վարչապետի հավաստմամբ, 2010 թվականին արդեն Աղդամ-Մարտունի ճանապարհահատվածի մասին կարող են խոսել: Նա միաժամանակ ընդգծեց, որ այդ ճանապարհահատվածը չվերանորոգելու պատճառը ոչ թե տարածքների հանձնման պատրաստակամությունն է, այլ` ֆինանսական ռեսուրսների սղությունը: «Եթե այդ ռեսուրսները լինեն մենք պատրաստ ենք նաեւ վերանորոգել Աղդամ-Ղարբանդ ճանապարհահատվածը»,-ավելացրել է ԼՂՀ վարչապետը: Տեղեկացնենք, որ կարեւոր նշանակություն ունեն երկու` Աղդամ-Մարտակերտ եւ Աղդամ-Մարտունի ճանապարհահատվածները: Աղդամ-Մարտունի ճանապարահատվածով են անցնում Ստեփանակերտ-Մարտունի երթուղային տաքսիները, ինչպես նաեւ Մարտունու շրջանի Աշան, Բերդաշեն, Նոր շեն, Եմիշճան եւ մի քանի գյուղերի երթուղայինները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter