HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալիեւը Ամանորին չի մոռացել Ղարաբաղը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր ամանորյա ուղերձում չի մոռացել ադրադառնալՂարաբաղյան խնդրին: Խոսելով այդ մասին նա անընդհատ շեշտել է հայ-ադրբեջանական, Լեռնային-ղարաբաղյան կոնֆլիկտ բառակապակցությունները: Ինչպես իր նախորդ ամանորյա բոլոր ելույթներում, այս անգամ էլ Ալիեւն ասել է նույն բանը, որ այդ կոնֆլիկտը լուծվելու է բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: «Այլ ճանապարհ չկա: Ադրբեջանի պետությունը եւ ադրբեջանի ժողովուրդը Լեռնային Ղարաբաղին երբեք չի տա անկախություն: Լեռնային Ղարաբաղը համարվում է բնիկ ադրբեջանական հողեր եւ մենք կներդնենք բոլոր ջանքերը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: Կարելի է օգտագործել եւ քաղաքական, եւ դիվանագիտական, եւ եթե անհրաժեշտ լինի, ռազմական միջոցները: Այդ իրավունքը մենք ունենք: Միջազգային իրավունքը դա ապահովում է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter