HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կեղծ ահազանգ. ոստիկանությունում եւ զինկոմիսարիատում պայթուցիկ չեն գտել

Օգոստոսի 2-ին` ժամը 10.26-ին, անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյաց փողոցի թիվ 1 շենքում` Արաբկիրի ոստիկանության բաժնում, և Ազա­տու­թյան պո­ղո­տա­յի թիվ 2ա շենքում` ՀՀ պաշտպանության նախարարության Արաբկիրի զինկոմիսարիատում, պայթուցիկ սարք է տե­ղա­դրված:

Դեպքի վայր` Ազատության պողոտայի թիվ 2ա շենք են մեկնել Երևան քաղաքի թիվ 11 Հատուկ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշ­վարկ և Փրկարարական ուժերի վարչության Հատուկ փրկարար ջոկատի 1-ին հերթապահ խումբը:

Իսկ մյուս դեպքի վայր` Մամիկոնյաց փողոցի թիվ 1 շենք, մեկնել է Երևան քաղաքի թիվ 5 Հատուկ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշ­վարկ:

ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուժերով իրականացված որոնողական աշխատանք­նե­րի արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Ժամը 11.41-ին հայտարարվել է տագնապի ավարտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter