HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղարաբաղում էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանալու

Ինչպես արդեն նախապես տեղեկացրել էինք, հունվարի 1-ից Ղարաբաղում բարձրանում է Էլեկտրաէներգիայի սակագինը. Ղարաբաղի բնակիչները 1կվ էլեկտրաէներգիայի դիմաց պետք է վճարեն 25 դրամ` նախկին 20 դրամի փոխարեն: Սակայն երեկ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը` հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին տեղեկացրեց, որ նախագահի հանձնարարականով բնակիչները գալիք տարվա առաջին եռամսյակում նախկինի պես կվճարեն 20 դրամ, քանի որ առաջին երեք ամիսներին սակագնի բարձրացման 5 դրամի տարբերությունը կփոխհատուցվի պետության կողմից: Այնուհետեւ, ըստ վարչապետի, հարցերի քննարկման արդյունքների հիման վրա որոշում կընդունեն: Այսօրվա ասուլիսի ընթացքում ամենաքննարկվող թեման համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությանն էր վերաբերում: Վարչապետը հույս ունի, որ ճգնաժամի հետեւանքները ժողովուրդը չի զգալու, քանի որ դրա համար բավականին քայլեր են արել` ծախսերի տնտեսմամբ: Չնայած կրճատել են նաեւ կապիտալ ներդրումները, սակայն մեծ հույսեր կան արտաբյուջետային եւ ներգրավված միջոցների հետ կապված, ինչը թույլ կտա ոչ միայն լրացնել կրճատվող ծավալը, այլ նաեւ ավելացնել կապիտակ ներդրումների ծավալը: Ըստ նախնական հաշվարկների, վարչապետի խոսքերով, 2008-ի համեմատ կապիտալ ներդրումների ծավալը կճի 20-25 տոկոս: «Եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի Հայաստանում, երեւի մենք ավելի սահուն ենք հաղթահարելու այդ իրավիճակը»,-ընդգծել է նա: «Տնտեսական ճգնաժամի հետեւանքները հնարավոր է Հայաստանի կողմից տրամադրվող միջպետական վարկի ծավալների նվազեցման հանգեցնի» հարցին ի պատասխան ասաց, որ ՀՀ կառավարության, համապատասխան կառույցների հետ կապի մեջ են, որոնց մոտ նման տրամադրություններ չկա եւ, ըստ նրանց հավաստիացումների, ֆինանսավորում լինում է: ԼՂՀ բանկային համակարգի վրա ճգնաժամի ազդեցության մասին խոսելով, նա նկատեց, որ այն շատ չնչին է լինելու: Իսկ ինչ վերաբերում է բանկերի միջոցով իրականացվող պետական ծրագրերին, ապա ըստ Արա Հարությունյանի, պետությունն ունի բավարար ռեսուրսներ բանկային համակարգի կողմից վարկավորում չիրականացնելու դեպքում իրականացնել վարկավորում պետական հատուկ նշանակության օբյեկտների բնականոն աշխատանքն ապահովելու համար:: Վերջերս ԼՂՀ Անվտանգության խորհրդի նիստում քննարկված հարցերին է լրագրողների խնդրանքով անդրադարձել վարչապետը: Նա մասնավորապես խոսել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքների մասին: Հիմնադրամի 2009-ի աշխատանքների ծրագիրն, ըստ նրա, հաստատված է, նախագծանախահաշվային փաստաթղթերը պատվիրված են, որոնք հիմանականում լինելու է դպրոցաշինության եւ ջրամատակարարման ծրագրեր: Այդ ծրագրերից մի քանիսն արդեն սկսվել են: Ընդհանուր առմամբ, կառավարությունը բավարարված է հիմնադրամի հետ համագործակցության աստիճանից: Վարչապետը դժգոհություն է հայտնել «Շուշիի վերածնունդ» հիմնադրամի աշխատանքների վերաբերյալ, մասնավորապես Շուշիի ջրամատակարարման աշխատանքների հետ կապված, որոնց իրականացման համար ստիպված են եղել 2008թ. պետբյուջեով բավական մեծ գումար հատկացնել, որպեսզի ջրաատակարարման աշխատանքները 2008-2009-ի ձմեռվա ամիսներին լինեն անխափան: Այս ուղղությամբ մոտ 27 մլն դրամ է հատկացվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter