HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շփման գծից դիպուկահարների դուրս բերման փաստաթուղթը միջնորդվել է ստորագրել

Բոլոր փաստաթղթերը, որոնք երկու հակամարտող կողմ են ճանաչում Հայաստանին ու Ադրբեջանին, կարող են ուժ ունենալ միայն երկու պետությունների շփման գծի եւ հարաբերությունների մասով, այլ ոչ թե ղարաբաղյան խնդրի եւ Ղարաբաղի ու Ադրբեջանի շփման գծի: Այս միտքն է արտահայտել երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը` պատասխանելով մոսկովյան հռչակագրի մասին հարցին: Նա միաժամանակ ավելացրել է, որ որեւէ ուժ ունենալ չի կարող առանց Ղարաբաղի ստորագրության ընդունված փաստաթուղթը: Նա տեղեկացրել է նաեւ, որ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջոցով միջնորդվել է ստորագրել ԼՂՀ եւ Ադրբեջանի հանրապետության շփման գծից դիպուկահարների դուրս բերման վերաբերյալ փաստաթուղթը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter