Դանակն առգրավված է, մարդասպանը` ձերբակալված
Դեկտեմբերի 26-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Չեխովի փողոցի 28 շենքի թիվ 7 բնակարանում իրերը խառնված են, եւ մահացած կին կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված հասցեում հայտնաբերել է 57-ամյա Վարդիթեր Տիրանյանի դիակը` կրծքավանդակի ձախ մասում կտրած-ծակած վնասվածքի հետքով: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` երեկ Արագածոտնի մարզի Արագած գյուղից բերման է ենթարկվել 49-ամյա Նվեր Կ.-ն, որը խոստովանել է, որ դեկտեմբերի 26-ին, ժամը 10.30-ին, Վ. Տիրանյանի տանը վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով վերջինիս հարվածել եւ սպանել է ինքը:
«Հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավված է, Նվեր Կ.-ն` ձերբակալված»,- նշված է ոստիկանության հաղորդագրությունում
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել