Երկու ծանր հիվանդ թունաքիմիկատի թունավորմամբ
Օգոստոսի 2-ին՝ ժամը 19.39-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 18.40- ին միջատասպան թունաքիմիկատից թունավորումով Երևան քաղաքի «Մուրացան» մանկական հիվանդանոց է հոսպիտալացվել Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի թիվ 113 շենքի 29-րդ բնակարանի բնակիչ 1,8 տարեկան Մոնիկա Հարությունյանը:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Իսկ ասյօր` ժամը 01.29-ին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Սամարիթեր» հիվանդանոցից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 01.25-ի սահմաններում դեռևս չպարզված թունաքիմիկատից թունավորումով հիվանդանոց է հոսպիտալացվել Գյումրի քաղաքի Վահրամաբերդ թաղամասի 1-ին փողոցի թիվ 1 շենքի 13-րդ բնակարանի բնակիչ 1989 թ.ծնված Գոհար Մալխասյանը: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել