ՀՀ տարածքում ուժի մեջ է աուդիտորի որակավորման 70 վկայական
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից անցկացված աուդիտորների որակավորման այս տարվա ընթացքում վերջին քննության արդյունքները, որոնց համաձայն` քննությանը մասնակցած 14 դիմորդներից վեցին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական: Հայտ ներկայացրած մեկ դիմորդ չի ներկայացել: ՀՀ ֆինանսների նախարարության կողմից որակավորման վկայական է շնորհվել նաև Հաշվապահների միջազգային դաշնության անդամ կազմակերպության կողմից որակավորված մեկ աուդիտորի` ներկայացված փաստաթղթերի հիման վրա:
2008 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ անցկացվել է աուդիտորների որակավորման 15 քննություն: Արդյունքում` 199 դիմորդներից քննությանը մասնակցել է 159-ը, որոնցից 41-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական:
Հայաստանի Հանրապետությունում 27.12.2008 թվականի դրությամբ որակավորման վկայական ունի 70 աուդիտոր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել