Աղտոտված է Սյունիքի գյուղական համայնքների ջուրը
Սյունիքի մարզխորհրդի վերջին նիստում պետական հիգենիկ եւ հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Լենա Մալինցյանը հայտարարել էր, որ մարզի համյանքներում խմելու ջուրը աղտոտված է 90 տոկոսով, վթարները ժամանակին չեն գրանցվում ու չեն վերացվում:
«Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղի տնօրեն Ջիվան Մարգարյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում ասաց, որ խոսքը վերաբերում է գյուղական համայնքների խմելու ջրի աղտոտվածությանը, ինչի համար իրենք պատասխանատու չեն:
«Հարավային մասնաճյուղը չի սպասարկում գյուղական բնակավայրերը, մենք պատասխանատու ենք քաղաքային համայնքների ջրամատակարարման համար»,-ասաց Ջ. Մարգարյանը` ավելացնելով, որ եթե այդպիսի բան լիներ, ապա առաջինը պետական հիգենիկ եւ հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզային կենտրոնը տուգանքներ կգրեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել