Բակո Սահակյանը խորհրդարանականների հետ ամփոփել է անցնող տարին
Դեկտեմբերի 26-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպումներ է ունեցել Ազգային Ժողովի խմբակցությունների («Ժողովրդավարություն»,«Հայրենիք», «ՀՅԴ դաշնակցություն-Շարժում 88») հետ:
Հանդիպումների ժամանակ քննարկվել է անցած տարում երկրի ներքին կյանքին եւ սոցալ-տնտեսական զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահը գոհունակություն է հայտնել խորհորդարանի կողմից կատարված աշխատանքների, մասնավորապես գործադիր իշխանության եւ այլ ինստիտուտների հետ փոխգործակցության, ինչպես նաեւ Ազգային ժողովի կողմից կազմակերպված լուումների եւ միջազգային գիտաժողովի կապակցությամբ:
Բակո Սահակյանը նշել է նաեւ, որ պետք է աստիճանաբար սկսել խորհրդարանը պրոֆեսիոնալ հիմքերի վրա դնելու գործընթացը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել