HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

44-ամյա Մնացականը մնացել է քարերի տակ. նրա վիճակը միջին ծանրության է

Երեկ՝ ժամը 18.40-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան-Լոռի բերդ ավտոճանապահի 2-րդ կմ-ում` Ձորա­գե­տի կիրճում,  տեղի է ունեցել քարաթափում, կա տուժած եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Ժամը 19.30-ին փրկարարների ուժերով քարերի տակից դուրս է բերվել Ստեփանավան քաղաքի բնակիչ 1967 թ. ծնված Մնացական Թաթուլյանը, որը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «1-03» ծառայու­թյան աշխատակիցների կողմից հոսպիտալացվել է Ստեփանավան քաղաքի հիվանդանոց:

Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter