HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ Վերահսկիչ պալատը 865 մլն դրամի խախտումներ ու թերություններ է հայտնաբերել

«ԼՂՀ վերահսկիչ պալատին հաջողվել է 2008 թվականի գործունեության ծրագիրը ամբողջությամբ ավարտել: Լրացուցիչ նաեւ ուսումնասիրվել եւ վերահսկողության նոր թեմա է սահմանվել Քաշաթաղի շրջանը»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանը: Ամփոփելով այս տարվա աշխատանքները՝ նա տեղեկացրեց, որ 2008թ. տարեկան ծրագրում ընդգրկված է եղել 10 հարց` 18 ենթահարցերով: Վերահսկողության են ենթարկվել 135 օբյեկտներ, իսկ վերահսկողության ժամանակաշրջանը հիմնականում եղել է 2006-2007թթ., բացառությամբ առանձին դեպքերի: «Վերահսկողության ընթացքում, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել են 864 մլն 469 հազար դրամ գումարի չափով ֆինանսական բնույթի խախտումներ եւ թերություններ, որոնցից այս պահի դրությամբ վերականգնված է 30,9 մլն դրամ, իսկ վերականգնման ենթակա է 58 մլն 575 հազար դրամ»,- տեղեկացրեց Ա.Մոսիյանը: Նրա խոսքերով՝ արձանագրվել են շուրջ 146,5 մլն դրամի փաստաթղթերով չհիմնավորված ծախսեր, 297,4 մլն դրամի հասնող անարդյունավետ ծախս: Վերջինս հիմնականում արձանագրվել է քաղաքաշինության եւ առողջապահության նախարարություններում կատարված ստուգումների ժամանակ: «Վերահսկիչ պալատի գործունեության հիմքում դրված է եղել երկու խնդիր`օրենքով սահմանված մեր լիազորությունների սահմաններում հնարավորինս բացահայտել այն չարաշահումներն ու խախտումները, որոնք հաճախ տեղ են գտնում պետական կառավարման համակարգում, ու վերականգնել պետական բյուջեի վնասը եւ վերահսկողության ընթացքում ամեն ինչ անել, որպեսզի աջակցենք ու օժանդակենք պետական կառավարման մարմիններին` նման սխալներ հետագայում թույլ չտալու ուղղությամբ»,- ասաց ՎՊ նախագահը: Նա նաեւ հույս հայտնեց, որ հաջորդ տարի ավելի արդյունավետ կաշխատեն, եւ անարդյունավետ եւ փաստաթղթերով չհիմնավորված խախտումների բացահայտման դեպքում ավելի խիստ ու հետեւողական կլինեն, ինչի համար պատասխանատու են լինելու համապատասխան պաշտոններ զբաղեցրած անձինք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter