HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԳԹԿ խորհրդի տարեվերջյան նիստ

Այսօր կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Գնահատման և թեստավորման կենտրոնի խորհրդի տարեվերջյան նիստը, որը վարել է ԿԳ նախարարի տեղակալ Բագրատ Եսայանը: Օրակարգում ընդգրկվել են ԳԹԿ 2008թ. տարեկան գործունեության ներկայացումն ու 2009 թ. անելիքները, այդ թվում` ԳԹԿ 2009 թ. տարեկան ծախսերի նախահաշվի քննարկումը և հաստատումը: Այս մասին տեղեկացնում է ԿԳ նախարարության մամլո գրասենյակը: ԳԹԿ տնօրեն Մ. Մկրտչյանը ներկայացրել է անցնող տարվա հիմնական գործունեության վերաբերյալ հաշվետվություն: Անդրադարձ է կատարվել միասնական և ավարտական քննությունների կազմակերպական և բովանդակային խնդիրներին, որոնք, ըստ բանախոսի, հաշվի են առնվել 2009 թ. միասնական քննությունների առարկայական ուղեցույցները մշակելիս: Ներկայացվել է նաև ՀՀ միջնակարգ ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունների 8-րդ և 10-րդ դասարաններում իրականացված ընթացիկ գնահատումը: Մ. Մկրտչյանը տեղեկացրել է, որ մի շարք դպրոցներում, ուր դժվարություններ են առաջացել թեստերի բազմացման հետ, որոշում է կայացվել «Հայոց լեզվի» քննությունն անցկացնել երկու հերթով: Խորհրդի անդամներն իրենց առաջարկություններն ու լուծումներ են ներկայացրել` հետագայում նման բարդություններից խուսափելու առնչությամբ: ԳԹԿ տնօրենը հայտնել է, որ գարնանն ընթացիկ գնահատում կազմակերպվի 9-րդ և 11-րդ դասարաններում: Առավել կարևորվել է եկող տարի բոլոր առարկաներով կազմակերպվող միասնական քննությունների անցկացումը: Նիստի վերջում որոշվել է ավելի հաճախ գումարել նիստեր` բոլոր խնդիրներին ժամանակին համապարփակ լուծում տալու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter