Կեղծել են նոտարի ստորագրությունը
Դեկտեմբերի 23-ին Թերեզա Մ.-ն դիմել է ոստիկանության Կենտրոնականի բաժին եւ հայտնել, որ 31-ամյա Շիրազ Ա.-ն, չարաշահելով իր դստեր` 33-ամյա Սյուզաննա Մ.-ի վստահությունը, կեղծել է նրա ստորագրությունը եւ խաբեությամբ վաճառել վերջինիս պատկանող Պարոնյան փողոցի 16 շենքի թիվ 4 եւ 4/Ա բնակարանները:
«Պարզվել է, որ Շիրազ Ա.-ն, համաձայնության գալով 30-ամյա Հովհաննես Ն.-ի հետ, վարձակալել են բնակարաններ, ապա Հովհաննես Ն.-ն կեղծել է Էրեբունու նոտարի ստորագրությունը եւ հոլոգրաֆիկ նշանը, պատրաստել առուվաճառքի պայմանագիր, գրավ դրել բնակարաններն ու տիրացել 30.000 ԱՄՆ դոլարին:
Շիրազ Ա.-ն եւ Հովհաննես Ն.-ն բերման են ենթարկվել բաժին»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել