Հանքանյութի գողությունը կանխվել է
Դեկտեմբերի 24-ին, ժամը 23.00-ի սահմաններում, 34-ամյա Արմեն Խ.-ն, հանցավոր համաձայնության գալով համաքաղաքացիներ Գեւորգ եւ Ռաֆայել Հ.-երի հետ, հանքանյութ գողանալու նպատակով մուտք են գործել Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկության Սոթքի ոսկու հանքի հանքախորշի տարածք, որտեղ Արմեն Խ.-ն ծառայություն կատարող ոստիկանության աշխատակիցների կողմից բռնվել եւ բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` Գեւորգ ու Ռաֆայել Հ.-երը դեպքի վայրից դիմել են փախուստի: Ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել