Արևմուտքը մտրակի և քաղցրաբլիթի քաղաքականության է վարում Հայաստանի նկատմամբ
Այսօր «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը, պատասխանելով Հետքի այն հարցին, թե որն է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից Հայաստանի երկրորդ տրանշի փոխանցման հետաձգման պատճառը, ասաց, որ դա արևմտյան հայտնի «մտրակի և քաղցրաբլիթի քաղաքականությունն էր» և պայմանավորված էր արտաքին մարտահրավերներով:
«ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի և կորպորացիայի՝ դրամ չհատկացնելու որոշումները փոխպայմանավորված էի,ն և սրա սրա պատճառը Ղարաբաղի հարցում ճնշումներն են, Մայենդորֆյան հռչակագրից հետո Եվրոպան Հելսինկիում ուզում էր ինչ-որ բան շահել, Ռուսաստանը ակնհայտորեն խանգարեց դրան, եվրոպացիներն էլ ասացին՝ դե, մեզ մոտ էլ քաղբանտարկյալներ կան»,- ասաց տնտեսագետը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել