Գ. Սահակյան. «Հայ ազգային կոնգրեսը ընդդիմություն չէ»
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այսօր լրագրողներին վստահեցրեց, որ «Նոր տարում Հայաստանի վարչապետը չի փոխվի»:
Մամուլում շրջանառվող այն լուրերը, թե Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնանկ կարվի և նրան կփոխարինի մեկ այլ գործիչ, Գ. Սահակյանը որակեց որպես մամուլի հերթական իներցիա:
Լրագրողներին հետաքրքրում էր, թե հնարավոր է, որ քաղաքապետի ընտրություններին ՀՀԿ-ն որպես թեկնածու ներկայացնի Գ. Սահակյանի որդուն` Արման Սահակյանին. «ՀՀԿ-ում չի քննարկվել քաղաքապետի ընտրություններին մասնակցելու հարցը»։
2009թ. ընդդիմության հետ երկխոսություն սկսելու մասին հարցին էլ Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե չկա ձևավորված ընդդիմություն, իսկ ՀԱԿ-ը ընդդիմություն չէ, քանի որ չի ներկայացրել իր ծրագրերը, սկզբունքները, նպատակները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել