HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գալուստ Սահակյանը մարտի 1-ի գործով բանտարկվածներին ուզում է ազատության մեջ տեսնել

Հանրապետական խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր «Հայացք» ակումբում ասել է, թե իր համար լավ կլիներ, որ մարտի 1-ի գործով բանտարկվածներն ազատության մեջ լինեին. "Ես նրանց հետ ճանապարհ եմ անցել, ոմանց հետ որոշակի ծրագրեր եմ իրականացրել երկրի համար, եթե ավելին ասեմ` ես շատերի հետ ընկեր եմ"։ Ըստ նրա` ինքը կուզեր հենց վաղը հրովարտակ արձակվեր, և բոլորն ազատ արձակվեին. "Բայց պետք է հաշվի առնել իրավական հետևանքները": Լրագրողների հարցին, թե ձերբակալվածներին ինքը քրեական հանցագործներ է համարում, Գ. Սահակյանը պատասխանեց. "Ես քաղբանտարկյալներ չեմ տեսնում, բայց չեմ էլ կարծում, թե վերջիններս քրեական հանցագործներ են"։ Խմբակցության ղեկավարը խորհուրդ է տալիս հետևել դատական գործընթացներին։ Իսկ ինքը, հետեւելով դատական գործընթացներին, զարմացած է, որ զանգվածային անկարգությունների առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը դատարանում չէ. «Լևոնին փոխարինելու են ԵԽԽՎ–ում ձայնի իրավունքից զրկելու հետ»,- կարծում է ՀՀԿ խմբակցության ղեկավարը։ Անդրադառնալով իր հայտարարությանը, թե Եվրոպայից բացի կան այլ դաշտեր, որտեղ Հայաստանը կարող է գործել (որպես օրինակ նշել էր մուսուլմանական աշխարհը), Գ. Սահակյանն ասաց. "Հայաստանում տեղի ունեցած դեպքերը հաջողություն չունեցան, ես կարծում եմ, որ այդ նույն ուժերը, որոնք ասում էին Ադրբեջանի հետ քիրվայություն անենք, ճնշում են գործադրում Եվրախորհրդի վրա, որպեսզի նրանք երկակի ստանդարտներով մոտենան մեզ": Խմբակցության ղեկավարը, սակայն, չմատնանշեց «այն ուժերը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter