HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գալուստ Սահակյանին չի վախեցնում ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանը

Այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը "Հայացք" ակումբում ամփոփեց տարին: Քաղաքական առումով նա տարին հագեցած է համարում եւ նշանավորում է նրանով, որ ՀՀԿ-ն կարողացավ իրագործել ծրագրային մոտեցումները. "Եթե քաղաքական լարվածությունը չլիներ, առավելը կարելի էր անել": Խմբակցության ղեկավարը գտնում է, որ բոլոր հիմքերը կան, որպեսզի 2009թ.-ին դիմագրավենք թե' տնտեսական, թե' ֆինանսական խնդիրները. "Կատարվում է երկրի բյուջեն, որով հնարավոր է ապահովել երկրի սոցիալական կայունությունը": Լրագրողներին հետաքրքրում էր, թե ինչն է հույս տալիս ՀՀԿ-ին, որ 2009թ. ավելի հաջող է լինելու, քան 2008թ.-ը. չէ որ հունվարին սպասվում է ԵԽԽՎ նստաշրջանը, հասարակության բեւեռվածությունը չի թուլացել. "Միշտ էլ ժողովրդի մոտ մտավախություն կա, որ ամեն ինչ կախված է մեր երկրի գլխին": Իսկ հունվարին սպասվող ԵԽԽՎ նստաշրջանից Գ. Սահակյանը ոչ մի բացասական ակնկալիք չունի. "Չեմ կարծում, որ որեւէ տեղից պատժելու մոլուցքով պիտի կարողանան մեր որդեգրած ընթացքը կասեցնել":

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter