Օոստոսի 2-ին՝ ժամը 01.30-ին, շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ճանապարհային ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը Ռուբինյանց փողոցի թիվ 2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 70-ամյա Նորիկ Թադևոսյանին, որը տեղում մահացել էր:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված վրաերթը կատարել է 27-ամյա Ավետ Ա.-ն` իր վարած «Մերսեդես Տ 500» մակնիշի ավտոմեքենայով:
Բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը՝ ժամը 13.30-ին, նա կամավոր ներկայացել է բաժին և խոստովանել, որ նշված վրաերթը կատարել է ինքը:
Ավետ Ա.-ն ձերբակալված է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել