HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփյուռքի նախարարությունում կաշխատեն նաև սփյուռքահայեր

Այսօր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ամփոփեց 2008թ –ին նախարարության եռամսյա գործունեությունը: Նախարարը տեղեկացրեց, որ արդեն գրեթե ձևավորված է նախարարության աշխատակազմը: 2009թ.-ի առաջին կիսամյակում հայտարարվելու է քաղծառայության մրցույթ, որից հետո ամբողջապես ավարտված կլինի նախարարության աշխատակազմի ձևավորումը: Ի դեպ, Սփյուռքի նախարարությունում կարող են աշխատել նաև սփյուռքահայեր: Նախարարը ուրախությամբ նշեց, որ մրցույթի արդյունքում շուրջ 80 սփյուռքահայ արձագանքել են առաջարկներին: Յուրաքանչյուր վարչությունում սփյուռքահայ աշխատակցի համար մեկ տեղ է հայտարարված: Մրցույթի արդյունքում 6 սփյուռքահայեր շուտով կսկսեն աշխատել նախարարությունում: Սփյուռքի նախարարությունն ուսումնասիրել է ամբողջ գիտական գրականությունը և փորձը, որի հիման վրա ստեղծվել են ՀՀ սփյուռքի նախարարության կանոնադրությունը, կառուցվածքը, շուտով հրապարակվելու և հունվարին կառավարության հաստատմանն է ներկայացվելու նաև Հայաստան-Սփյուռք գորրծակցության հայեցակարգը: Մշակվել և արդեն տպագրվել է նաև Սփյուքի նախարարությունում լրագրողների հավատարմագրման կարգը: Սփյուռքի նախարարության աշխատանքային գործունեության համար մշակված է ՀՀ քաղաքացիների և սփյուռքահայերի ընդունելության կարգը: Նյութատեխնիկական բազան նախարարության համար նույնպես համալրված է: Հրանուշ Հակոբյանն ասաց, որ սփյուռք-հայրենիք գործակցության խորհրդանիշի մրցույթը արդյունքներ չի տվել. մոտ 180 նմուշներից հանձնաժողովը ոչ մեկին հավանություն չի տվել, և մրցույթը կրկին է հայտարարվելու: Անդրադառնալով նախարարության աշխատաոճին` նախարարը մեծագույն նվաճումներից համարեց Սփյուռքի նախարարության բոլոր մամուլի ասուլիսների կազմակերպումը և հեռարձակումը ինտերնետային կապի միջոցով: Այսօր էլ ասուլիսի ընթացքում նախարարը պատասխանեց նաև համացանցից ստացված հարցերին: Ավարտման փուլում է նաև նախարարության վեբ-կայքը: Այն պետք է լինի տարողունակ, պարունակի ծավալուն ու տարաբնույթ տեղեկատվություն: Էլեկտրոնային թերթը նույնպես կհրապարակվի 6 լեզուներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter