HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մատաղիսի գործը շարունակվում է

Երեկ Հյուսիսային քրեական դատարանում շարունակվեց Մատաղիսի գործի քննությունը: Հիշեցնենք, որ դատարանը քննում է 23-ամյա Ռազիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի և Արայիկ Զալյանի դեմ հարուցված քրեական գործը, որոնք մեղադրվում են Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղի զորամասի զինծառայողներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ: Դատը սկսվելուն պես ամբաստանյալների շահերի պաշտպան Ստեփան Ոսկանյանը միջնորդություն ներկայացրեց` պահանջելով դատը կասեցնել մինչև մարտի 1-ը, այսինքն` մինչև Սահմանադրական դատարանի կայացրած որոշման վերջնաժամկետի ավարտը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Սահմանադրական դատարանը հակասահամանադրական էր ճանաչել Մատաղիսի մործով ստեղծված դատարանը` գտնելով, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արմեն Խաչատրյանն ու Մարտին Սարոյանը իրավունք չունեն խառնվելու Հյուսիսային քրեական դատարանի գործերի մեջ: Սակայն որպես որոշման վերջնաժակետ Սահմանադրական դատարանը նշել էր մարտի 1-ը: "Հնարավոր է, որ մինչև Սահմանադրական դատարանի որոշման վերջնաժամկետը դատարանը կատարի այնպիսի քայլեր, որոնք հակասեն թե' Սահմանադրությանը, թե' ամբաստանյալների շահերին: Այս դատարանով ձեռք բերված ապացույցները չեն համապատասխանում մեր Սահմանադրությանը և միջազ'ային նորմերին: Ուստիև միջնորդում են դատը կասեցնել մինչև մարտի մեկը",- ասաց փաստաբան Ստեփան Ոսկանյանը: Սակայն դատարանը մերժեց նրա միջնորդությունը` նշելով, որ իրենք պատրաստ են ողջամիտ ժամկետում ավարտել գործը: Փաստաբանը ստիպված եղավ ներկայացնել երկրորդ միջնորդությունը` պահանջելով միջնորդությունը նույն հիմքով երկարաձգել, այսինքն` դատը հետաձգել մինչև մարտի 1-ը և դատալսումները սկսել դրանից հետո: Այս միջնորդությունը ևս մերժվեց: Փաստաբանի ներկայացրած միջնորդություններին դեմ արտահայտվեց նաև սպանված զինծառայող Հովսեփ Մկրտումյանի հայրը` Մովսես Մկրտումյանը, ով ասաց, որ իրեն ձեռնտու չէ դատի ձգձգումը: "Ամեն օր էլ թող դատ լինի, ես պատրաստ եմ Նոր տարի էլ չանելու"- հայտնեց նա: Ի դեպ, վերջինս ևս երկու միջնոդություններ ներկայացրեց դատարանին`խնդրելով որպես վկա գործում ներգրավել որոշ անձանց, ովքեր որոշակի տեղեկություն կամ որևէ ձևով կապ ունեն իր որդու սպանության հետ և ընդունել իր ներկայացրած ապացույցները, որոնք հաստատում են, որ իր որդուն սպանել են ոչ թե 2003 թ. դեկտեմբերի 24-ին, այլ 2004 թ.-ի հունվարի 7-ին կամ 8-ին: "Իմ մատնանշած փաստերը, այն է` տղայիս ծոցագրպանից հանած բլոկնոտը, նամակը, նրա վրայի թարմ արյան հետքերը ապացուցում են, որ նա թարմ դիակ է եղել, և սպանության օրը ստում են: Բազմաթիվ փորձաքննություններ են եղել, բայց մատնանշած փաստերը երբեք հաշվի չեն առնվել: Խնդրում եմ ապացույցները կցել գործին",- ասաց տուժողի իրավահաջորդը: Դատարանը բավարարեց նրա երկու միջնորդություններն էլ: Դատը հետաձգվեց մինչև 2009-ի հունվարի 10 –ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter