HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի բարի համբավը զրոյական է

Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին հարաբերություների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը այսօր "Հայացք" ակումբում ներկայացրեց այս տարվա արտաքին քաղաքականության նկարագիրը: Ըստ բանախոսի` Հայաստանի իշխանությունները, չնայած որոշ ուղղություններով հատվածային փորձեր արել են ակտիվացնել արտաքին քաղաքականությունը, բայց ընդհանուր առմամբ թերացել են իրենց աշխատանքներում: Թվարկելով այս տարվա իշխանությունների "ձեռքբերումները", Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ բնակչության մոտ չի ավելացել անվտանգության զգացումը, չեն ստեղծվել ավելի բարենպաստ պայմաններ բիզնես միջավայրի համար, զրոյական մակարդակի է հասել Հայաստանի բարի համբավը արտերկրում: Բանախոսը անդրադարձավ գերտերությունների հետ Հայաստանի հարաբերություններին: Մասնավորապես շեշտեց, որ "մարտի մեկի ջարդն ու սպանդը անջնջելի հետք են թողել ոչ միայն գերտերությունների հետ հարաբերություններում, այլև մեծ վնաս են հասցրել միջազգային տարբեր կառույցների և ԼՂ հակամարտության կարգավորման գործում": ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հետ առաջընթաց գրանցված չէ, "Մենք ունենք անելիքներ այս ուղղությամբ, սառեցվել են հազարամյակի մարտահրավերներ ծրագրով նախատեսված գումարները",-ասաց Վլադիմիր Կարապետյանը: ՀԱԿ արտաքին հարաբերությունների պատասխանատուն շեշտեց, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում պաշտոնական ու ակտիվ շփումներ եղել են, և ընդդիմությունը նույնպես սերտ համագործակցել է այս դաշտում: "Հայաստանի մասին ռուսական լրատվամիջոցներում անցած 10 տարիների ընթացքում ոչ մի քննադատական հոդված չէր եղել, իսկ այժմ այդ իրողությունը փոխվել է, քանի որ այսօր ընդդիմությունը ավելի բարձրաձայն է բարձրացնում իր խնդիրները Ռուսաստանի ժողովրդի առջև, լրատվամիջոցներն",-պատճառաբանեց Վլադիմիր Կարապետյանը: Բանախոսի կարծիքով, Վրաստանի հետ հարաբերությունները միայն թվացյալ են բարելավված: "Հարկ է նշել, որ առաջին անգամ Վրաստանը հստակ արտահայտեց իր դիրքորոշումը մարտի 14-ին` քվեարկելով ՄԱԿ-ում ներկայացված բանաձևի դեմ: Այսօր մեր պետությունը հնարավորություն չունի անգամ հավասարը հավասարի հետ խոսել Վրաստանի հետ, պաշտպանել մեր հայերի շահերը Վրաստանում",-հավելեց Վլ. Կարապետյանը: Վերջինս գտնում է, որ Թուրքիայի ուշադրությունը Հայաստանի նկատմամբ մեծացել է, իսկ Հայաստանը չի կարողացել օգտվել Թուրքիայի հետ հարաբերություններից և օգուտ քաղել. Մինչ այժմ չեն ստեղծվել դիվանագիտական հարաբերություններ, մինչդեռ Թուրքիան շարունակում է ստանալ դիվիդենտներ, աշխարհին ներկայացնել բարելավված հարաբերություններ Հայաստանի հետ: Վերջապես այս ամենի "մեղավորը", ըստ Վլ. Կարապետյանի, ԱԳ նախարարության անգործությունն է. "Առանցքային պետություններում, ինչպիսք են Իտալիան, Ֆրանսիան, Կանադան, Լիբանանը և Ժնեևը, մենք դեսպանություններ` դիվանագիտական կորպուսներ չունենք":

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter