Ընդլայնվել է ոստիկանության բժշկական հաստատությունից օգտվողների ցանկը
Գործադիրն այսօրվա նիստում փոփոխություն է կատարել 2003 թ. կառավարության ընդունած «Ոստիկանության բժշկական հաստատության գործունեության եւ ֆինանսավորման կարգը, ինչպես նաեւ այդ հաստատության բժշկական ծառայությունից օգտվող մարմինների (ծառայողների) ցանկը սահմանելու մասին» որոշման մեջ: Այս մասին տղեկացնում է կառավարության մամլո ծառայությունը:
Փոփոխության համաձայն` այսուհետ ոստիկանության, արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության, ԿԱ ազգային անվտանգության ծառայության ոչ միայն ծառայողներն ու կենսաթոշակառուները, այլեւ նրանց ընտանիքների անդամները կարող են օգտվել ոստիկանության բժշկական հաստատության ծառայությունից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել