HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բյուջեի գումարներն ավելացվել են 24 մլրդ դրամով

Գործադիրն այսօր որոշել է «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» օրենքով հաստատված եկամուտների եւ ծախսերի գումարներն ավելացնել 24 մլրդ 269 մլն 307.6 հազար դրամով։ Այս մասին հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: Աղբյուրի փոխանցմամբ`եկամուտների ավելացվող գումարը ձեւավորվել է պետական մարմինների համար բացված արտաբյուջետային հաշիվների միջոցների գոյացման եւ տնօրինման 2008թ. նախահաշիվներով նախատեսված ընթացիկ տարվա եկամուտների գումարի (շուրջ 15,5 մլրդ դրամ), «Լինսի» հիմնադրամի կողմից Հայաստանին 2008թ. հատկացված դրամաշնորհների գումարի ( 4,7 մլրդ դրամ), Երեւանում ինքնակամ կառուցված շենքերի եւ շինությունների օրինականացման վճարներից, Երեւան քաղաքի վարչական սահմաններում թույլ տրված այլ վարչական իրավախախտումների համար քաղաքապետի որոշումներով նշանակված տուգանքներից (տույժերից) պետբյուջե ստացված (0.1 մլրդ դրամ) եկամուտների եւ այլ միջոցների հաշվին։ Ծախսերի ավելացվող գումարը ձեւավորվել է հիշյալ մուտքային աղբյուրների հաշվին օրենքի համաձայն ֆինանսավորվող նպատակային ծրագրերի ծախսերից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter