Կանցկացվի ատոմակայանի նոր բլոկի կառուցման միջազգային մրցույթ
Կառավարության այսօրվա նիստում, որն ընդմիջումից հետո վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, հավանություն է տրվել «Ատոմակայանի նոր բլոկի կառուցման ծրագրի իրականացման համար կառավարող ընկերության ընտրության» մրցութային փաթեթին, ինչպես նաեւ հաստատվել է միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կազմը։ Այս մասին տեղեկացնում է կատավարության մամլո գրասենյակը:
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին հանձնարարվել է` մրցույթի մասին հայտարարությունը գնումների պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո 15-օրյա ժամկետում պաշտոնական հայտարարություն անել միջազգային մրցույթի անցկացման մասին։ Իսկ ֆինանսների նախարարին հանձնարարվել է` կայացած մրցույթի արդյունքների հիման վրա ներկայացված ֆինանսական հայտի համաձայն, եկող տարվա պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել համապատասխան ֆինանսական միջոցներ։
Գործադիրն այսօր հավանություն է տվել նաեւ «ՀՀ նոր միջուկային էներգաբլոկի (ների) կառուցման մասին» օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել