HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներկայացել է մեղայականով

Դեկտեմբերի 21-ին որովայնի շրջանի ծակած-կտրած վերքով, ձախ ձեռքի շրջանում կտրած վերքով եւ աջ ոտքի կոտրվածքով «Արմենիա» բժշկական կնտրոն է տեղափոխվել 25-ամյա Գագիկ Հ.-ն: Ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չէ հայտարարություն տալու: Երեկ մեղայականով ոստիկանության բաժին է ներկայացել 42-ամյա Փայլակ Մ.-ն եւ հայտնել, Բաշինջաղյան փողոցի թիվ 182 շենքի մոտ վիճաբանության ժամանակ Գագիկ Հ.-ին դանակով հարվածել է ինքը: «Փայլակ Մ.-ն ձերբակալված է, հանգամանքները պարզվում են»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter