HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԹԻՄՍ-ը գնահատել է հայ աշակերտների գիտելիքները

Կրթական արդյունքների գնահատման միջազգային ընկերակցությունը (International Association for the Evaluation of Educational Achievement) վերջերս թողարկել է իր հերթական զեկույցը «Մաթեմատիկայի և բնագիտության միջազգային գնահատման» (Trends in International Mathematics and Science Study) վերաբերյալ, որին արդեն երկրորդ անգամ մասնակցել է Հայաստանը: Այս մասին հայտնում է Կրթության եւ գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունը: Առաջին հետազոտությունն իրականացվել է 2003թ., իսկ երկրորդը` 2007թ., որին մասնակցել է 67 երկիր: ԹԻՄՍ-ն ուսումնասիրում է 4-րդ և 8-րդ դասարանի աշակերտների ակադեմիական գիտելիքներն ու դրանք կիրառելու հմտությունները, ինչի շնորհիվ արդեն երկրորդ անգամ Հայաստանում կրթական արդյունքները համեմատվել են այլ երկրների հետ, ինչպես նաև երկրի ներսում` ըստ տարածաշրջանների: Կրթական արդյունքները գնահատելիս որպես նշաձող սահմանվել են գերազանց (625), բարձր (550), միջակ (475) և ցածր (400) շեմերը` համապատասխան միավորներով: Թեսթը նպատակ ունի գնահատելու երեխայի իմացությունը, գիտելիքը կիառելու կարողությունը և դատողությունը: Մաթեմատիկայում 4-րդ դասարանի թեսթի առաջադրանքների 50%-ը վերաբերել է թվերին, 35%-ը` երկրաչափական պատկերներին ու չափումներին, 15%-ը` տվյալներին, իսկ 8-րդ դասարանում` 30%-ը` թվերին, 30%-ը` հանրահաշվին, 20%-ը` երկրաչափությանը, 20%-ը` տվյալներին ու հավանականությանը: Հայաստանը մաթեմատիկայից և բնագիտությունից գրանցել է դրական միտումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter