Իրավապահին առաջադրված մեղադրանքը հիմնավորվել է
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի օպերատիվ բաժնի գլխավոր մասնագետի կողմից խաբեությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հաղորդում է ՀՔԾ մամուլի քարտուղար Վահե Կոստանդյանը:
Վերջինիս փոխանցմամբ` հիմնավորվել է, որ Կարապետ Գյոդակյանը, նույն հիմնարկի դատապարտյալ Սասուն Հովհաննիսյանի և կնոջ` Քրիստինե Պապինյանի վստահությունը չարաշահելու եղանակով և խաբեությամբ՝ կաշառք ստանալու պատրվակով, տիրացել է վերջիններիս պատկանող խոշոր չափերի գումարին: Մասնավորապես՝ Կ. Գյոդակյանը այս տարվա նոյեմբերի սկզբներին խոստացել է կրճատել Սասուն Հովհաննիսյանի նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը, երկարաձգել հիվանդանոցում գտնվելու ժամկետը գիտակցելով, որ իրականում իր պաշտոնեական լիազորությունների շրջանակում չի կարող Սասուն Հովհաննիսյանի պատժի կրճատման հետ կապված որևէ գործողություն իրականացնել :
«Կ. Գյոդակյանը պահանջել է եւ նոյեմբերի 12-ին Արշակունյանց պողոտայում գտնվող մամուլի շենքի 2-րդ հարկի միջանցքում Քրիստինե Պապինյանից ստացել է խոշոր չափերի՝ 4000 ԱՄՆ դոլարին համարժեք 1.200.000 դրամ, որը նույն պահին հայտնաբերել և առգրավել են ոստիկանության աշխատակիցները»,- տեղեկացնում է Վահե Կոստանդյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել