Ռազմիկ Ամյանը պատրաստվում է հանդես գալ նոր ոճով
Այսօր «Ուրբաթ» ակումբը հյուընկալել էր Ռազմիկ Ամյանին: Երգիչը, ներկայացնելով նոր ձայնասկավառակը, խոստովանեց, որ այն լույս է տեսել հենց այսօր, և իրենք էլ դեռ չեն հասցրել ծանոթանալ սկավառակին ամբողջությամբ: Ձայնասկավառակում տեղ գտած 16 երգերի մեծ մասի հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է: Սկավառակում տեղ են գտել տարբեր ոճերի և ժանրերի երգեր: Դասականից մինչև թեթև ոճի երգեր ներգրավելը ձայնասկավառակում երգիչը պարզաբանեց նրանով, որ ինքը երգում է այն, ինչն իրեն դուր է գալիս: Իսկ Հետքի հարցին, թե, այնուամենայնիվ, որ ժանրն ու ոճն է իրեն հոգեհարազատ, Ռազմիկ Ամյանը պատասխանեց. «Դասական, դասականն ամեն ինչի հիմքն է, թե երաժշտւթյան, թե երգարվեստի»: Շուտով Ռազմիկ Ամյանը այդ ոճով հանդես կգա իր կնոջ` Լիլիա Գրիգորյանի հետ զուգերգով:
Պրոդյուսեր Դավիթ Հարությունյանն ասաց, որ այն երգեր, որով Ռազմիկ Ամյանը հանդես էր գալիս ամենասկզբից, այնքան էլ պահանջարկ չեն ունեցել, և երբ սկսել են միասին աշխատել, որոշել են շուկային տալ այն, ինչը շուկան պահանջում է այսօր, բայց իհարկե, որակով մշակված:
Ռիչարդ Մադլենյանը նշեց, որ ինքը սկսել է համագործակցել Ռազմիկ Ամյանի հետ, քանի որ վերջինիս ոկալ հնարավորությունները այլ են. «Եթե մի երգը Ռազմիկն է երգում, ես 100 տոկոս համոզված եմ, որ այն հաջողված է և ունի ճիշտ մեկնաբանություն»:
Ռազմիկ Ամյանը պատրաստվում է նոր իմիջով հանդես գալ հանդիսատեսի առաջ, որը ինքը բացատրեց հետևյալ կերպ. «Եթե անկեղծ ասեմ` այդ ամենն անում ենք փող աշխատելու համար: Որ ասենք` այդ ամենն անում ենք միայն հանդիսատեսի պահանջով, սուտ է, դա անում ենք շուկայից ու պահանջից ելնելով, մի քիչ էլ փող աշխատելու համար, որ չտուժենք»:
Եվրոտեսիլին Ռազմիկ Ամյանն այս տարի չի մասնակցելու, որովհետև Եվրոտեսիլի չափանիշների համար համապատասխան երգ դեռ չունի: Իսկ 2009թ.-ին կներկայանան համապատասխան երգով և լուրջ պատրաստված: Իսկ Եվրոտեսիլի բեմում Ռազմիկ Ամյանը տեսնում է Մհերին` թե ձայնային տվյալների, թե բեմում նրա պահվածքի շնորհիվ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել