HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գևորգ Դանիելյան «Դատապարտյալների թվի աճը պետք է գնահատել համեմատության մեջ»

«Քրեակատարողական համակարգում այսօր վիճակը համեմատաբար բարվոք է, սա չափազանց բարդ և չափազանց հակասական ոլորտ է, սակայն քրեակատարողական համակարգն այնուամենայնիվ բոլոր բարդություններով և լարված իրավիճակներով հանդերձ կարողացավ զերծ մնալ նկատելի ցնցումներից և զերծ մնալ նաև այն անհիմն կասկածամտությունից, որ կար այս համակարգի նկատմամբ պարբերաբար բռնությունների կիրառման առումով, միտումնավոր պայմանների վատթարացման առումով և այլն: Կարող եմ վստահորեն ասել, որ այն, ինչ-որ ասվում է այս համակարգի վերաբերյալ այնքան էլ համարժեքորեն չի արտացոլում իրավիճակը»,- հայտարարեց Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը այսօրվա տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ: Ըստ Գ. Դանիելյանի այնուամենայնիվ այստեղ կան մի շարք խնդիրներ և որպես առաջնային մատնանշեց քրեակատարողական հիմանարկների պայմանների անհամապատասխանությունը միջազգային չափանիշներին: Սակայն, նախարարի մեկնաբանմամբ, այս խնդիրն ունի օբյեկտիվ պատճառաբանություն այն առումով, որ քրեակատարողական հիմանարկներից որևէ մեկը նախկինում չի եղել քրեակատարողական հիմնարկ: Դրանք եղել են անասնագոմեր և այլ հասարակական օգտագործման վայրեր, որոնց հարմարեցնելը մեծ դժվարությունների հետ է կապված: Գ. Դանիելյանի խոսքերով` այժմ Արմավիրում նոր շենք է կառուցվում, որի արդյունքում միջազգային չափանիշներին համապատասխան քրեակատարողական համակարգ կունենա Հայաստանը, բացի այդ վերանորոգվում են հին քրեակատարողկան հիմնարկները, «որոնք թեկուզ կարճ կյանք ունեն, քանի որ դրանք շուտով կվերացվեն և նորակառույց շենքում կտեղավորվեն հենց այդ քրեկատարողական հիմնարկների դատապարտյալները, բայց նկատի ունենալով, որ դրանք մի 2-3 տարի դեռ շարունակելու են գործել, մենք պետք է մտածենք պայմանները քիչ թե շատ բարելավելու ուղղությամբ», -ասաց Գևորգ Դանեիլյանը: Արդարադատության նախարարի համոզմամբ քրեակատարողական համակարգում պետք է նաև բարոյահոգեբանական «ընդունելի, առողջ» մթնոլորտ ստեղծելը. «Այս մարդկանց մոտ պետք է կարողանանք վստահություն ներշնչել, որ իրենք մեկուսացված չեն լիովին, որ իրենց նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված է միայն նրանով, որ իրենք տվյալ պահին դատապարտյալ են և կրում են ազատազրկում և մնացած հարաբերություններում իրենց նկատմամբ վերաբերմունքը չի կարող լինել բացասական»: Ըստ նախախարի նման մթնոլորտի նպաստում են սպորտային և ինտելեկտուալ խաղերի կազմակերպումը քրեակատարողական հիմնարկներում: Նախարարի համոզմամբ վերջին շրջանում դատապարտյալների ավելացումը վճռորոշ նշանակություն չունի, թեպետ այս մասին շատ է խոսվում «որոշակի միտումնավոր երանգներով»: Գ. Դանիելյանը հավատում է, որ ամեն մի երևույթ պետք է գնահատել համեմատության մեջ, իսկ համեմատության մեջ Հայաստանը դատապարտյալների թվով էապես չի տարբերվում եվրոպական որևէ երկրից, որտեղ 100 000 բնակչին հասնում է 80-90 դատապարտյալ: Հայաստանում 100 000 բնակչին հասնում է 106 դատապարտյալ. «Համեմատության համար ասեմ, որ Վրաստանում այդ թիվը կազմում է 210, իսկ Ադրբեջանում 426 , իսկ առաջին տեղում դատապարտյալների թվով Ամերիկան է , որտեղ 100 000 մարդու ընկնում է 626 դատապարտյալ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter