Հայաստանում ապաստան են գտել 1200 օտարերկրացիներ
Մինչ այժմ Հայաստանում պաշտպանություն գտնելու նպատակով դիմել են շուրջ 1 200 օտարերկրյա քաղաքացիներ: Այս տվյալները այսօր «Որբաթ» լրագրողական ակումբում հրապարակեց Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը:
Իրաքում պատերազմական գործողությունների սկսվելուց հետո Հայաստան են եկել 943 իրաքահայեր, որոնցից 68-ը` այս տարի: Բոլորին տրվել է ժամանակավոր պաշտպանված անձի կարգավիճակ: Իսկ օգոստոսի վրաց-օսական հակամարտության ժամանակ Վրաստանից 114 քաղաքացիներ ապաստան են գտել Հայաստանում: Նրանց մի մասը հետո վերադարձել է:
Ըստ բանախոսի` դրան մեծապես նպաստելու է նաև նոյեմբերի 27-ին ԱԺ-ի կողմից ընդունված «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ նոր օրենքը, որը նախկինում ուներ ընդամենը 25 հոդված, իսկ այժմ` 70:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել