Նոր համակարգ՝ հանուն վերադարձի
Օտարերկրյա պետությունում ապրող յուրաքանչյուր քաղաքացի, որը ցանկանում է վերադառնալ Հայաստան, այսուհետ կարող է տեղեկանալ Հայաստան վերադառնալու բոլոր պայմաններին էլեկտրոնային ճանապարհով: Իսկ դրան նպաստում է Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության մշակածwww.bachtoarmenia.am/com համակարգը: Այս մասին այսօր «Ուրբաթ» ակումբում ասաց Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը:
www.bachtoarmenia.am/com կայքը հնարավորություն է տալիս էլեկտրոնային կապի միջոցով անմիջականորեն կապվել Հայաստանի պետական կառավարման մարմինների հետ և ստանալ հուզող հարցերի պատասխանները: Տեղեկատվությունը մատուցվում է ինչպես օրենսդրական ոլորտից, այնպես էլ հարց ու պատասխանի` կոնկրետ հարցի պատասխան ստանալու միջոցով: Ավելին, կայքի այցելուն կարող է ուղիղ կապով միանալ համապատասխան պաշտոնյայի հետ և անձամբ էլ տալ իրեն հուզող հարցը: Էլեկտրոնային համակարգի շահագործումից հետո, մի քանի ամիսների ընթացքում արդեն մոտ 200 դիմորդ է եղել, որը, Գագիկ Եգանյանի կարծիքով, «պահանջված ծառայություն է և շուտով ավելի մեծ արդյունքներ կտա»:
«Վերադառնալու ցանկությունը որպեսզի գործի վերածվի, տարբեր խոչընդոտներ կան, և կապված է տարբեր հարցերի հետ` անձի ֆինանսական, նյութական հնարավորությունների, ինչպես նաև՝ Հայաստանում սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական միջավայրի: Պատճառների թվում է նաև իրավիճակի վերաբերյալ ճշգրիտ տեղեկությունների պակասը»,-պարզաբանեց Գագիկ Եգանյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել